Էթել Սքալ
Էթել Սքալ | |
---|---|
Ծնվել է | 1921[1] |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 27, 2001[2] |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ |
Ամուսին | Ռոբերտ Սքալ[2] |
Էթել Սքալ (անգլ.՝ Ethel Scull, ի ծնե՝ Էթել Ռեդներ (անգլ.՝ Ethel Redner, 1921[1], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 27, 2001[2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), արվեստի գործերի ամերիկացի հավաքորդ, առավել հայտնի է «փոփ արտի և մինիմալիզմի ստեղծագործությունների աշխարհահռչակ հավաքածուով», որը հավաքել է իր ամուսնու՝ Ռոբերտ Սքալի հետ։
Վաղ կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էթել Ռեդները ծնվել է 1921 թվականին Բրոնքսում՝ Նյու Յորք քաղաքում։ Եղել է Բեն Ռեդների՝ տաքսիների ընկերության հաջողակ սեփականատիրոջ դուստրը։ Ընկերությունը հետագայում Էթելը և Ռոբերտ Սքալը վերանվանել են «Սքալի հրեշտակներ» (անգլ.՝ Scull's Angels)։ Էթել Սքալը արտոնյալ կյանք է վարել, նաև գովազդի արվեստ է ուսումնասիրել Պերսոնսի դիզայնի դպրոցում[3]։
Ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էթել Ռեդները ամուսնացել է Ռոբերտ Սքալի հետ, զույգն ունեցել է երեք որդի՝ Ջոնաթան, Սթիվեն և Ադամ[4]։ Այն բանից հետո, երբ Էթելի հայրը, տարիքի հետ կապված, որոշել է թողնել բիզնեսը, Ռոբերտ Սքալը ժառանգություն է ստացել նրա տաքսու ընկերության մի մասը։ Տաքսու բիզնեսի հաջողակ վարման արդյունքում զույգը հարստացել է, ինչը թույլ է տվել նրանց Նյու Յորքի գեղարվեստական բեմում ներկայանալ՝ հավաքելով աբստրակտ և ժամանակակից արվեստի գործեր։ 1965 թվականին իրենց առաջին աճուրդից ստացված եկամուտը նրանք օգտագործել են Ռոբերտ և Էթել Սքալ հիմնադրամի ստեղծման համար, որի հիմնական նպատակն էր աջակցել երիտասարդ նկարիչներին՝ նրանց արվեստի գործերը գնելով, վարձույթը և գործունեության այլ ծախսերը վճարելով։ Շուտով զույգը սկսել է ենթարկվել քննադատության՝ մեծ մասամբ իրենց աճուրդների պատճառով, որտեղ երբեմն արվեստի գործերը վաճառվում էին դրանց նախնական գնի եռակի չափով։ Նրանք ապահարզանի համար հայց են ներկայացրել 1975 թվականին, որի հետ պատմությունը ավարտվել է 1986 թվականին՝ Ռոբերտ Սքալի մահից հետո։
Արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էթել Սքալը պատկերված է «Էթել Սքալ 36 անգամ» նկարում՝ ստեղծված 1963 թվականին Էնդի Ուորհոլի կողմից փոփ արտ ոճով։ Աշխատանքը գտնվում է Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում[5]։ Այն դարձել է Ուորհոլի առաջին պատվերով նկարը[6][7][8]։ Այն իրենից ներկայացնում էր Էթել Սքալի 36 դիմանկար՝ տարբեր դիրքերով[9]՝ տեղադրված չորս շարքով և ինը սյունակով[10]։ Այս աշխատանքը Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանի և Մետրոպոլիտեն թանգարանի համատեղ սեփականությունն է[6]։
Սքալի կողմից արված մեկ այլ հայտնի պատվեր էր Ջորջ Սիգալի կողմից ստեղծված քանդակագործական դիմանկարը՝ «Ռոբերտ և Էթել Սքալների դիմանկար» խորագրով։ Երկու ամուսիններն էլ պատկերված էին գիպսե քանդակների տեսքով. Էթելը մուգ ակնոցներով նստած էր վիկտորիանական աթոռին, իսկ Ռոբերտ Սքալը կանգնած էր նրա և բազկաթոռի հետևում։ Այժմ այս արվեստի գործը գտնվում է ԱյԹի պրեֆեկտուրայի (Նագոյա, Ճապոնիա) Արվեստի թանգարանի հավաքածուում[11][12]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էթել Սքալը մահացել է 2001 թվականին սրտի կաթվածից Մանհեթենի ծերանոցում, ուր հայտնվել էր կաթվածից հետո[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://research.frick.org/directory/detail/2659
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 C // Ethel Scull, a Patron of Pop and Minimal Art, Dies at 79 / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2001. — P. 15. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 3,0 3,1 Glueck, Grace (2001 թ․ սեպտեմբերի 1). «Ethel Scull, a Patron of Pop and Minimal Art, Dies at 79». New York Times. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Glueck, Grace (3 January 1986). «ROBERT SCULL, PROMINENT COLLECTOR OF POP ART». New York Times
- ↑ «Ethel Scull 36 Times». Метрополитен-музей. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Feinstein, Roni (2010 թ․ հունիսի 4). «The Scull Collection». Art in America. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Court painter to the rich and famous». The New Zealand Herald – via HighBeam Research (subscription required) . APN News & Media. 2009 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
{{cite news}}
: More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Grace Glueck (2001 թ․ սեպտեմբերի 1). «Ethel Scull, a Patron of Pop and Minimal Art, Dies at 79». The New York Times. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Girard, Bartholomé (2009 թ․ մարտի 18). «Warhol, en couleur et argenté». Международное французское радио. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «[ID:6322] Portrait of Robert and Ethel Scull : Detail | The Collection | Aichi Prefectural Museum of Art». Aichi Prefectural Museum of Art - The Collection. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «The Casting of Ethel Scull». TIME Magazine; Vol. 87 Issue 13, p77, 1p. 1966.
|